Եվրասիական միջազգային գիտավերլուծական ամսագրի 2024 թվականի 4-րդ համարում ադրբեջանցի մի հասանով կոչեցյալ ահա թե ինչ է գրել:
«Նախիջևան-Զանգեզուր-Մինջիվան երկաթուղային գծի վերականգնումը էական ազդեցություն կունենա ինքնավար հանրապետության շրջափակման վերացման, ինքնավար հանրապետության ներսում բեռնափոխադրումների արժեքի կրճատման, արտաքին առևտրի շուկաների և հարևան երկրների հետ տրանսպորտային կապերի ընդլայնման վրա։
2020 թվականի նոյեմբերի 10-ի կառավարության որոշման համաձայն՝ Զանգելան-Նախիջևան երկաթուղային գծի վերականգնումը թույլ կտա տարածաշրջանին դառնալ միջազգային տրանսպորտային միջանցք։
Դրանով իսկ կարևոր էներգետիկ և տրանսպորտային միջանցքներին մոտիկությունը, մասնավորապես, Զանգեզուրի միջանցքի միջոցով «Միջին միջանցքի» հետ լոգիստիկ կապերը կստեղծեն մրցակցային զբոսաշրջային ներուժ, արտահանմանն ուղղված արտադրության զարգացման հեռանկարներ, օտարերկրյա ներդրումների ներգրավում և արտաքին առևտրի զարգացում:
Դուք որևէ տարբերություն գտնու՞մ եք Հայաստանի Հանրապետության ՔՊ վարչախմբի ղեկավարի և այդ ազերի կեղծ գիտական աշխատողի ցանկությունների միջև:
Երկուսի երազանքը Նախիջևանի հզորացումն է, պարզապես մեկը դա անում է անթաքույց, իսկ մյուսը խաղաղության կեղծ օրակարգի շրջանակում:
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ